Հակակառավարական մի խումբ պահանջում է որ 30 նահանգապետեր պաշտոնից հրաժարվեն

Միացյալ նահանգների դաշնային իշխանությունները հայտարարել են, թե ՛՛Ազատ հանրապետությունների խնամակալներ՝՝ կոչվող հակա-կառավարական խումբը նամակներ է ուղարկել ավելի քան 30 նահանգապետերի՝ պահանջելով, որ նրանք պաշտոնից հրաժարվեն կամ կանգնեն պաշտոնից հեռացվելու հավանականության առջեւ։

ԱՄՆ-ի հետաքննության դաշնային գրասենյակն ու Հայրենիքի անվտանգության նախարարությունը այս շաբաթ հայտարարել են, թե որոշակի տեղեկություններ չունեն հիշյալ խմբի ծրագրերի մասին, սակայն չգուշացնում են, որ իրավապահ մարմինները պետք է հասկանան, որ նահանգապետերին հեռացնելու կոչերը կարող են ընկալվել նաեւ որպես բռնությունները պատճառաբանելու գործողություն։

Միչիգըն նահանգի մի դատավոր ուրբաթ օրը որոշում կկայացնի հակա-կառավարական գործողությունների դավադրության մեջ մեղադրվող ութ զինյալների նախքան դատավարությունը ազատ արձակելու մասին։