Օբամայի կրթական ծրագիրը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբանան հայտարարել է,որ իր վարչակազմը լուրջ քայլեր է ձեռնարկելու բարձր դասարանի աշխակերտների դպրոցից դուրս մնալու դեմ պայքարելու համար։ Նախագահը հայտարարել է, որ հավելյալ գումարներ կհատկացվեն նահանգներին, որոնք պատրաստ են լիովին վերանայել կրթական համակարգը,եւ նույնիսկ փակել վատ արդյունքներ ցույց տվող դպրոցները։ Նա նշել է, որ հատկացված գումարը կօգտագործվի ուսուցիչներին վերապատրաստելու եւ կրթական համակարգը բարեփոխելու համար, հակառակ դեպքում դպրոցները կկրեն լուրջ պատասխանատվություն։ Նախագահը նշում է, որ յուրաքանչյուր 3 աշակերտներից մեկը ԱՄՆ-ում չի վերջացնում դպրոցը, իսկ դպրոցից դուրս մնացողների 50 տոկոսը աֆրիկյան եւ լատինական ծագմամբ ամերիկացիներ են։