Հարավային Կորեան սպառնում է հարվածել Հյուսիսին

Հարավային Կորեան հայտարարում է, թե նախազգուշական հարված կարող է հասցնել Հյուսիսային Կորեային, եթե հստակ տեղեկություններ ստացվեն, որ Հյուսիսը ծրագրում է միջուկային հարձակում ըննդեմ Հարավի։
Սյս մասին մայրաքաղաք Սեուլում հայտարարությամբ հանդես եկավ պաշտպանության նախարար Կիմ Թաե-Յունգն այն բանից հետո, երբ Փխենյանը սպառնաց խզել երկխոսությունը Սեուլի հետ։

Հյուսիսային կոմունիստական Կորեայի կառավարությանը զայրացրել են այն հաղորդագրությունները, որոնց համաձայն Սեուլը ծրագրում է Հարավի կոմունիստական կառավարության տապալումը։

Սակայն չնայած երկկողմ այս մեղադրանքներին եւ բարձրագոչ հայտարարություններին, երկու երկրների ներկայացուցիչները չորեքշաբթի օրը շարունակում էին սահմանամերձ մի քաղաքում արդյունաբերական համալիր կառուցելու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։