Ֆորթ Հուդի և Դեթրոիթի ինքնաթիռի կապը

Եմենի իշխանությունները հայտարարել են, որ ամերիկյան ինքնաթիռը պայթեցնելու փորձն իրականացնող նիգերիացի Ֆարուք Աբդուլմութալաբը, միջադեպից 1 ամիս առաջ Եմենում հանդիպել է մահմեդական ծայրահեղականների:

Երկրի փոխվարչապետի խոսքերով նիգերիացի ահաբեկիչը Անվալ Ավլակիին է հանդիպել Եմենի հարավարևելյան Շաբվա բնակավայրում:

Ամերիկյան պաշտոնական աղբյուրների համաձայն միևնույն մարդն առնչություն է ունեցել նաև նախորդ նոյեմբերին Թեքսաս նահանգի Ֆորթ Հուդ քաղաքի ռազմակայանում տեղի ունեցած հարձակման կազմակերպմանը:

Ավլակին, ով Ալ Քաիդայի համակիր է համարվում, միջադեպից ամիսներ առաջ էլեկտրոնային հաղորդակցության մեջ է եղել 13 հոգու սպանությունն իրագործած Նիդալ Հասանի հետ:

Եմենի փոխվարչապետ Ռաշադ Ալիմիի խոսքերով Աբդուլմութալաբը ալ Քաիդայի հետ համագործակցել է 2005-ից 2008 Լոնդոնում սովորելու տարիներին: