Կոպենհագենում անցկացվող միջազգային վեհաժողովում Չինաստանը զարգացած երկրներին մեղադրեց կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում ավելի աղքատ երկրներին օգնելու խոստումներից հետ կանգնելու մեջ։
Ինչպես աշխարհում ամենախոշոր նոր զարգացող այս երկրի արտգործնախարարությունն է հայտարարում, ֆինանսական օժանդակությունը Կոպենհագենի այս վեհաժողովի հաջողության գրավականն է, ինչը դրված է վտանգի տակ։
Այս տարաձայնությունների մթնոլորտում են այս շաբաթավերջին վեհաժողովին ներկայանալու աշխարհի երկրների ղեկավարները, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հույս ունենալով ստորագրել ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու մասին վերջնական մի պայմանագիր։
Հույս հայտնելով, որ նման պայմանագիր կստորագրվի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ասաց, թե հակառակ դեպքում առաջ կգա աղետալի հետեւանքներով լի մի իրադրություն։