Գործազրկությունն ԱՄՆ-ում կարող է աճել

Այսօր Սպիտակ Տանը մեկնարկելու է ԱՄՆ-ում զբաղվածության խնդիրներին նվիրված խորհրդաժողովը, որին մասնակցելու են երկրի տարբեր հատվածներից հրավիրված 100-ից ավելի գործարարներ, տնտեսագետներ, արմիության ղեկավարներ և այլոք:

Քննարկման հիմնական նպատակն է ճգնաժամի այս փուլում Միացյալ Նահանգներում առկա 10.2 տոկոս գործազրկության դեմ պայքարի նոր ուղիներ գտնելը:

ԱՄՆ-ում աճող գործազրկությունը, բացի սոցիալ-տնտեսական վտանգներից, նաև լուրջ քաղաքական խնդիրներ է հարուցել Բարաք Օբամայի և իր կուսակցության համար:

Այս պահին գործող վարչակազմի անդամները պնդում են, որ հաշվի առնելով բյուջեի 1.4 տրիլիոն դոլարի դեֆիցիտը, կառավարությունը շատ բան չի կարող անել զբաղվածության խնդիրները լուծելու տեսանկյունից:

Այս պահին փորձագիտական շրջանակներում քննարկվում է առաջիկա ամիսների ընթացքում գործազրկության շարունակական աճի հավանականությունը: