Շուտով ազատ կարձակվի Բոսնիայի սերբերի նախկին նախագահը

Նախկին Հարավսլավիայի պատերազմի հանցագործությունների հարցերով ՄԱԿ-ի դատարանը հայտարարեց Բոսնիայի սերբերի նախկին նախագահ Բիլյանա Պլավսիչին վաղաժամ ազատ արձակելու որոշման մասին։ Պլավսիչը շվեդական բանտում է անցկացրել իր պատժի երկու երրորդը։

Դատարանը 79 ամյա Պլավսիչի նկատմամբ 11 տարվա ազատազրկման վճիռ էր կայացրել 2ՕՕ3 թվականին այն բանից հետո, երբ վերջինս ընդունել էր 199Օ-ականներին Բոսնիայում մահմեդական եւ խորվաթ ազգաբնակչության նկատմամբ իրականացված բռնությունների ժամանակ խաղացած իր դերը։

Այդ խոստովանության արդյունքում էին նրա մեղադրականից հանվել ցեղասպանության եւ զանգվածային սպանություններ հրահրելու մասին մեղադրանքները։
Պլավսիչը բանտից դուրս կգա հոկտեմբերի 27-ին։