Մեծ խախտումներ են գրանցվել Աֆղանստանի նախագահական ընտրություններում

Աֆղանստանի Բողոքարկումների ընտրական հանձնաժողովը հայտարարում է, թե անցյալ ամիս անցկացված նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ տեղ են գտել մեծ խախտումներ։ Այդ պատճառով հանձնաժողովը հրահանգել է վիճահարույց հատվածներում անցկացնել քվեների վերահաշվարկ։

ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող հանձնաժողովը հրահանգել է վերահաշվարկն անցկացնել այն տեղամասերում, որտեղ գրանցվել է ընտրելու իրավունք ունեցողների 1ՕՕ տոկոսի մասնակցություն եւ այն տեղամասերում, որտեղ 95 տոկոսից ավելին քվեարկել է մեկ թեկնածուի օգտին։

Աֆղանստանում ՄԱԿ-ի ավագ ներկայացուցիչը կոչ է արել չեղյալ համարել այն թերթիկները, որոնց շուրջ կան խախտումների մասին փաստարկներ։


Մինչ այժմ արդեն 2ՕՕ հազար քվեաթերթիկ է չեղյալ համարվել։

Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն երկրի ներկա նախագահ Համիդ Քարզայը ստացել է ձայների 48 տոկոսը, նրա գլխավոր մրցակից Աբդուլլահ Աբդուլլահը՝ 32։ Այժմ հաշվվել է ձայների միայն 75 տոկոսը։
Երկրորդ փուլից խուսափելու համար թեկնածուներից մեկը պիտի ստանա ձայների առնվազն 5Օ տոկոսը։