Լուիզիանայի նահանգը մեղադրում է Վաշինգտոնին

Լուիզիանայի նահանգի եւ Նյու Օռլեան քաղաքի ղեկավարները Վաշինգտոնին մեղադրում են ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկի հետեւանքով առաջացած ճգնաժամին չափազանց դանդաղորեն արձագանքելու մեջ։

՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկի աղետից հետո Նյու Օռլեան քաղաքում մնացին հիմնականում աղքատ, մեծ թվով սեւամորթ բնակիչներ։ Քաղաքը չզբաղվեց նրանց տարահանմամբ։ Քաղաքապետ Ռեյ Նեյգինն այս մասին ասում է.

՚՚Մենք տարահանեցինք քաղաքի բնակիչների ութսուն տոկոսին, որն աննախադեպ է՚՚։

Սակայն Վաշինգտոնի նահանգի նախկին պաշտոնատար Բոբ Վիլյամսն այս մասին ասում է.

՚՚Մարդկանց սկզբից եւ եթ տարահանելու ծրագիրը կենսագործվելու դեպքում կփրկվեին կյանքեր՚՚։

Ենթադրվում է, որ ջուրը քաղաքից պարպելու դեպքում թերեւս կհատնաբերվեն հազարավոր դիակներ։ ՚՚Սյուփերդոմ՚՚ չգնացած անձանց կարծիքով այնտեղ պայմանները խղճուկ էին, չկար պարեն կամ ջուր եւ անվտանգություն։ Օգնությունը հասավ միայն օրեր անց։ Քաղաքում եղել են բռնարարքների եւ մահացությունների դեպքեր։

Կացությունը նույնիսկ վատթար էր Նյու Օռլեանի Համագումարների պալատի շենքում, քանի որ պաշտոնատարներն ասել են, թե տեղյակ չէին որ մարդիկ ապաստան էին գտել այնտեղ։ Ծովամրրիկից հետո Նյու Օռլեանում սկսվեցին բռնարարքներ, թալան։

Տեղի պաշտոնատարներն ասել են, թե ստեղծված կացության մեջ մեղավոր է համերկրային կառավարությունը, իսկ համերկրային կառավարությունն ասել է, թե տեղի իշխանությունները երբեք չեն խնդրել օգնություն։ Նախագահ Ջորջ Բուշն անցած երեքշաբթի խոստացել է մանրակրկիտ կերպով հետաքննել կառավարության գործողությունները։

՚՚Ես մտադիր եմ հետաքննություն անցկացնել, պարզելու համար, թե ինչ սխալներ են կատարվել՚՚։

Սակայն Միացյալ Նահանգների օրենսդիրների կարծիքով սա բավարար չէ։ Հանրապետական կուսակցությունից սենատոր Սյուզան Քոլինզն ասել է. Ս

՚՚Բոլոր մակարդակների կառավարությունները ձախողվել են՚՚։

Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Պատրիկ Լիհին ասել է, թե անհրաժեշտ է բացատրություն, քանի որ համերկրային գործակալությունները միլիարդավոր դոլարներ են ստանում աղետների հետեւանքներից ապաքինվելու համար։

՚՚Մենք նրանց տվել ենք այնքան միջոց, որքան խնդրել են։ Այս ի՞նչ է կատարվում՚՚։

Դեմոկրատական կուսակցությունից Սենատում փոքրամասնության ղեկավար Հարի Ռիդը կոչ է անում ստեղծել անկախ հանժնաժողով, որը կհետաքննի ծովամրրիկից առաջ,այդ ընթացքում եւ դրանից հետո կատարված սխալները։