Բլինքենը հայտարարել է պաղեստինցիներին տրամադրվող ավելի քան 400 միլիոն դոլար մարդասիրական օգնության մասին
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի հայտարարել է պաղեստինցիներին ավելի քան 400 միլիոն դոլար մարդասիրական օգնության տրամադրման մասին: Հայտարարությունը տեղի է ունեցել Գազայում կատարվածի համար մարդասիրական արձագանք ցուցաբերելու նպատակով հրավիրված համաժողովում: