Հացից՝ կաթի հերթ. ստեփանակերտցի 6 երեխաների մոր առօրյան
Your browser doesn’t support HTML5
Սովի չմատնվելու ԼՂ բնակչության ճանապարհն արդեն մի քանի ամիս է սննդի հերթերով է անցնում։ Մասնագիտությամբ դերասան, 6 երեխաների մայր Լիանան հուլնսի 15-ից հետո, երբ Ադրբեջանը լրիվությամբ արգելափակեց Լաչինի միջանցքը, իր անչափահաս երեխաների հետ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ։