Հազարավոր մարդիկ շտապում են Սուրբ Պետրոսի տաճար՝ հրաժեշտ տալու Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդին

Your browser doesn’t support HTML5

Հռոմ այցելած զբոսաշրջիկները երկուշաբթի օրը միացել են տասնյակ հազարավոր մարդկանց ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Բենեդիկտոս 16-րդին: Բենեդիկտոս 16-րդը մահացել է շաբաթ օրը՝ 95 տարեկան հասակում: Նրա մարմինը երեք օր կմնա Բազիլիկայում, մինչև հունվարի 5-ին նրա հուղարկավորության արարողությունը: