Կանայք տարրական միջոցներ չունեն ճգնաժամից տուժած Լիբանանի մարդաշատ բանտերում

Your browser doesn’t support HTML5

Նուրը մեծացնում է իր մանկահասակ դստերը լիբանանյան ամենածանրաբեռնված կանանց բանտի մարդաշատ խցում՝ պայքարելով իր երեխայի համար կաթնախառնուրդ և բարուրներ ձեռք բերելու համար, քանի որ երկրի տնտեսությունը քայքայված է: Նրա չորս ամսական դուստրը՝ Ամարն իր ամբողջ կյանքն ապրել է Բաաբդայի կանանց բանտում: