Թրամփը փորձում էր վարորդից խլել ղեկը, դեպի ԱՄՆ Կապիտոլիումի շարժվելու համար. ԱՄՆ-ի Կապիտոլիումի վրա հարձակումների գործով վկա

Your browser doesn’t support HTML5

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շատ զայրացած էր, երբ նրան ասել էին, որ ինքը չի կարող գնալ և միանալ հունվարի 6-ին դեպի ԱՄՆ-ի Կապիտոլիում շարժվող իր կողմնակիցներին: Սպիտակ տան նախկին օգնական Քեսսիդի Հաթչինսոնը վկայում է, որ նախագահը բարկության մեջ փորձել էր խլել գաղտնի ծառայության լիմուզինի ղեկը: