Թահո լճից դուրս է բերվել 12,5 տոննա աղբ

Your browser doesn’t support HTML5

Ամերիկացի ջրասուզորդները և կամավորները մեկ տարվա ընթացքում Թահո լճից դուրս են բերել 12,5 տոննա աղբ։ Կալիֆոռնիա և Նևադա նահանգների սահմանում գտնվող հայտնի ալպյան լճի մաքրման աշխատանքները իրականացվել են պլաստիկի, այլ աղտոտիչների աղբյուրի հնարավոր վնասի հետազոտական ծրագրի շրջանակներում։