Թունիսում դադարեցվել է «Մահը Նեղոսի վրա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը
Your browser doesn’t support HTML5
Թունիսում դադարեցվել է «Մահը Նեղոսի վրա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը, որի ռեժիսորը Քենեթ Չարլզ Բրանահն է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս իսրայելցի դերասանուհի Գալ Գադոտը։ Թունիսի մշակույթի նախարարությունը որոշել է դուրս բերելլ ֆիլմը բոլոր կինոթատրոններից այն բանից հետո, երբ այն արգելվել է Քուվեյթում և Լիբանանում՝ ի պաշտպանություն պաղեստինցիների: