Ռուսաստանի կառավարությունը 13 արտասահմանյան տեխնոլոգիական ընկերություններից սահմանափակումների և արգելքների սպառնալիքի ներքո պահանջել է երկրում հիմնել գրասենյակներ։
Պահանջը ներկայացրել է երկրում մեդիա գործունեությունը կարգավորող «Ռոսկոմնադզոր» գործակալությունը այն բանից հետո, երբ հուլիսին ուժի մեջ է մտավ այն օրենքը, որը պահանջում է ավելի քան 500,000 օգտատերերի ամենօրյա լսարան ունեցող սոցիալական ցանցերից ֆիզիկական ներկայություն ապահովել Ռուսաստանի տարածքում:
Ընկերությունները պետք է նաև անձնական հաշիվ ստեղծեն Ռոսկոմնադզորի կայքում և ինտերֆեյս ստեղծեն ռուս օգտատերերի հետադարձ կապի համար:
Հայցի թիրախում գտնվող ընկերությունները ներառում են Google-ը, Facebook-ը, Twitter-ը և TikTok-ը: Նրանք բոլորը տուգանքներ են ստացել այս տարվա սկզբին Ռուսաստանի իշխանություններից՝ անօրինական համարվող բովանդակությունը հեռացնելուց հրաժարվելու համար:
Ռոսկոմնադզորը նշել է, որ եթե օրենքի պահանջները չկատարվեն մինչև 2021 թվականի վերջ ընկերությունները կարող են բախվել շուկայավարման, տվյալների հավաքագրման և վճարումների ընդունման հետ կապված սահմանափակումներին կամ արգելքներին։