ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետեւում վերջին բռնություններին եւ կոչ անում դրսեւորել զսպվածություն

‘’Արդյո՞ք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որևէ մեկնաբանություն ունի՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումների վերաբերյալ’’:

ՄԱԿ-ում ‘’Ամերիկայի Ձայն’’ի թղթակցի այս հարցին ի պատասխան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը պատասխանել է. ‘’Մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ այդ մասին, եվ ավելին կարող ենք ասել ավելի ուշ: Բայց պարզ է, որ մենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին, և պետք է դեռեւս ստուգենք այդ հաղորդագրությունները’’:

‘’Այս պահին բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, գործել համաձայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների և դրանց առնչվող ցանկացած մտահոգություն լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք խուսափել նախկինում առկա էսկալացիայից’’, ասել է Անտոնիո Գուտերեսի փոխխոսնակ Ֆարհան Հաքը: