ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Հայաստանին 52մլն դոլարի օգնություն տրամադրելու օրինագծին

Your browser doesn’t support HTML5

Կոնգրեսական Ադամ Շիֆը ուրախությամբ հայտնում է, որ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որով առաջարկվում է 52 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին տնտեսական և մասնավոր հատվածի զարգացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, և այլ նպատակներով: