«Հին տանը կռվում էինք քնելու տեղերի համար». Ղարաբաղից տեղահանված բազմանդամ ընտանիքը նոր տուն է ստացել

Your browser doesn’t support HTML5

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) Լոռու մարզի Դսեղ ու Դեբետ համայնքներում տներ է կառուցել Ղարաբաղից տեղահանված ու Հայաստանում ապաստանած 13 ընտանիքների համար։ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղից Գայանեի բազմանդամ (վեց երեխա) ընտանիքն առաջին երկու երջանիկներից է։