Մեծ Բրիտանիայում սկսել են թեստավորումներ անցկացնել տներում

Մեծ Բրիտանիայի որոշ հատվածներում սկսել են մարդկանց իրենց տներում թեստավորման ենթարկելու աշխատանքներ, քանի որ այստեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր տարատեսակի բազմաթիվ դեպքեր: Առաջին անգամ Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված այս տարատեսակով Մեծ Բրիտանիայում վարակվել է արդեն 105 մարդ:

Նրանցից տասնմեկը որեւէ կապ չեն ունեցել միջազգային ճամփորդությունների հետ, ինչը նշանակում է, որ վարակը սկսել է տարածվել երկրի ներսում: Իշխանությունները ծրագրել են անցկացնել տնային 80 հազար թեստավորում: Ինչպես երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքն է ասել, իրենց նպատակը վարակի տարածումն ի սպառ վերացնելն է:

Կառավարությունը հորդորել է այս շրջաններում բնակվող անձանց մնալ տներում: Մեծ Բրիտանիայի Քենթի մարզում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում առաջին անգամ գրանցված կորոնավիրուսային տարբերակները շատ ավելի վարակիչ են: Կա մտահոգիչ մեկ այ հանգամանք:

‘’Բջիջներում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց արդյունքում կարող է բացասական ազդեցություն կրել կորոնավիրուսի դեմ նրանց իմունային համակարգը, ովքեր արդեն վարակվել ու ապաքինվել են եւ նրանք, ովքեր ստացել են պատվաստումներ’’:

Մեծ Բրիտանիայում պատվաստման է ենթարկվել արդեն տասը միլիոն մարդ: Սա Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշն է: Սակայն դեռեւս պարզ չէ, թե արդյոք այն գործում է նաեւ ընդդեմ նոր տարատեսակների: