Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար կնշանակվի Հայկ Հաջինազարյանը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար կնշանակի ամերիկահայ Հայկ Հաջինազարյանին

Հաջինազարյանը ծնվել է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում: Ավարտել է Ինդիանայի համալսարանը և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը:

ԱՄՆ նախագահի ընտրությունների ընթացքում Հաջինազարյանը Արևմտյան Փենսիլվանիայում զբաղեցրել է Բայդենի նախընտրական արշավի մամլո քարտուղարի պաշտոնը: