Նորընտիր նախագահ Ջո Բայդենը խոստանում է դադարեցնել Ռիադին զենքի վաճառքը
Պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 3000 ճշգրիտ ղեկավարվող զենատեսակներ վաճառելու հնարավորությանը 290 միլիարդ դոլարի պայմանագրի համաձայն, հաղորդում է Պենտագոնը:
Դա տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի նախագահական պաշտոնավարման վերջին օրերին:
«Առաջարկվող վաճառքը կբարելավի Սաուդյան Արաբիայի կարողությունը դիմակայելու համար ներկա և ապագա սպառնալիքներին` ավելացնելով հեռահար, երկինք-երկիր ճշգրիտ զենքի պաշարները», - ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:
Այնուամենայնիվ, նորընտիր նախագահ Ջո Բայդենը խոստացել է դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը ՝ փորձելով ստիպել Ռիադին վերջ տալ Եմենի պատերազմին, ինչը հանգեցրել է աշխարհի ամենածանր մարդասիրական ճգնաժամին:
Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքում ամերիկյան զենքի ամենամեծ գնորդն է: