‘’Մոդերնա’’-ն սպասում է իր պատվաստանյութի արտոնագրին

‘’Մոդերնա’’ դեղագործական ընկերությունը պատրաստվում է դիմել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի իշխանություններին` ստանալու համար կովիդ հիվանդության դեմ իր պատվաստանյութն արտադրելու արտոնագիր: Ընկերությունը նախապես հայտարարել էր, որ փորձարկումների վերջնական արդյունքը ցույց է տվել 94.1 տոկոսի արդյունավետություն: Ըստ ընկերության զեկույցի, պատվաստանյութի արդյունավետությունը միանման է անկախ տարիքիզ, ռասայական պատկանելությունից ու սեռական պատկանելությունից: Այն նաեւ ունի հիվանդության ծանր դեպքերը կանխելու հարյուր տոկոսանոց ցուցանիշ: Հիվանդություն, որին աշխարհում մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան մեկ եւ կես միլիոն մարդ:

‘’Մոդերնան’’, արտոնագիր ստանալու դեպքում, կդառնա ԱՄՆ-ում նման թույլտվություն ունեցող երկրորդ ընկերությունը: Հիշեցնենք, որ 95 տոկոսի արդյունավետությամբ առաջին արտոնագիրը ստացել են Pfizer եւ BioNTech ընկերությունները համատեղ:

‘’Մոդերնա’’-ի պատվաստանյութը ստացած 30 հազար կամավորներից այս հիվանդությամբ վարակվել է 196 մարդ: Նրանցից 185-ը ստացել էին պլացեբո, այսինքն կեղծ դեղամիջոցներ, ինչը նշանակում է, որ իրական պատվաստանյութ ստացածներից միայն 11 անձինք են վարակվել կորոնավիրուսով: Հիվանդության ծանր դեպքեր ունեցող անձանց 100 տոկոսն առողջացել է: