ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Օբրայան` Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայան

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայան

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայանը կիրակի օրը CBS News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ ասելով.

՛՛Նախագահի հանձնարարությամբ, մենք այս հանգստյան օրերին, ի հավելում, այն ամենի, ինչ անում ենք ընտրությունների անվտանգության հետ կապված, փորձել ենք որպես միջնորդ խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի հաստատման առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք այժմ ջանքեր ենք գործադրում որպեսզի նրանք (Ադրբեջանը) ընդունեն դա՛՛: