ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հոկտեմբերի 5-ին կայացած հանդիպման ժամանակ նախարար Տոնոյանը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը եւ` ընդգծել Թուրքիայի աննախադեպ ուղղակի ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաեւ, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար:
ԱՄՆ դեսպանն իր անհանգստությունն է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար խնդիրների լուծված չլինելու կապակցությամբ, ինչի առնչությամբ Դավիթ Տոնոյանը նշել է, որ դրանք չեն կարգավորվում հակառակ կողմում շահագրգռվածության բացակայության պատճաօով: