Լուրեր ԱՄՆ-ից

U.S. President Donald Trump talks to reporters as he departs for campaign travel to Ohio from the South Lawn at the White House in Washington, Sept. 21, 2020.

ԱՄՆ-ում սկսվել է եռօրյա սուգ` ի հիշատակ Գերագույն դատարանի դատավոր Ռութ Գինսբերգի, որը համարվում է այստեղ օրենքի գերակայությունն ուժի մեջ դնող կարեւոր պատմական դեմք:

Նրա աճյունը Գերագույն դատարանի շենքից ուրբաթ օրը կտեղափոխվի Կապիտոլիում, որտեղ սակայն կորոնավիրուսի պատճառով, արարողակարգում կլինեն որոշ սահմանափքակումներ:

Հուղարկրավորությունը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Արլինգթոնի գերեզմանատանը, որտեղ հանգչում է նրա ամուսնու մարմինը:

Հինգշաբթի օրը, երբ նրա մարմնին տեսակցության էր եկել նախագահ Թրմափը, հավաքվածները բացականչել են ‘’Քվեարկեք ընդեմ նրա’’ բառերը:

-------

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում է ասել, որ տեղի կունենա իշխանության սահուն փոխանցում, եթե ինքը պարտվի ընտրություններում: ‘’Դեռեւս պետք է տեսնել, թե ինչ կպատահի’’, ասել է նա լրագրողի տված հարցին ի պատասխան ու ավելացրել, ‘’ես շարունակում եմ բողոքել քվեարկության ձեւի համար’’:

Հիշեցնենք, որ առանց փաստեր ներկայացնելու, Թրամփը կանխատեսում է, որ փոստային եղանակով ընտրություններն անցկացվելու դեպքում կիրականացվեն միլիոնավոր կեղծիքներ: Նման ընտրության ձեւից հարկավոր է հրաժարվել, աել է նա լրագրողին ու շարունակել, ‘’իշխանույան փոխանցում չի լինի, կլինի շարունակություն’’:

Հանրապետական սենատորները հիմնականում ընդունում են Թրամփի այս կեցվածքը: Մինչ այժմ նրա այս մեկնաբանությանը դեմ է հանդես եկել հանրապետական սենատոնրերից միայն Միթ Ռոմնին:

---------

Քենթաքի նահանգի Լուիսվիլ քաղաքում զայրացած ցուցարարների կողմից արձակված հրազենային կրակոցներից մարմնական վնասվածքներ է ստացել երկու ոստիկան: Չնայած հայտարարված արտակարգ դրությանը, բողոքի ցույցեր այստեղ սկսվեցին այն բանից հետո, երբ դատարանը որոշեց մեղադրանք չներկայացնել այն ոստիկանների դեմ, որոնց գործողությունների ժամանակ իր տան մեջ մարտ ամսին սպանվել էր 26-ամյա սեւամորթ Բրեոնա Թեյլորը:

Գլխավոր դատախազն ասել է, որ ոստիկանների գործողությունները եղել են արդարացված:

Ոստիկանները Թեյլորի տան ուղղությամբ գործողություններ էին իրականացրել այն կասկածներով, որ նրա ընկերն այս տունն օգտագործում էր թմրանյութերի առեւտուր իրականացնելու նպատակով:

Նախորդ գիշեր Լուիսվիլում ձերբակալվել է հարյուրից ավելի ցուցարար, որոնք մեղադրվում են պարետային ժամը խախտելու մեջ:

Ոստիկանության հետ բախումներ են սկսվել նաեւ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում:

----------

Johnson & Johnson ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը, որին մասնակցելու է 60 հազար կամավոր: Այս փուլն ավարտվելու է մինչեւ տարեվերջ: Դրական արդյունքի դեպքում ընկերությունը կսկսի պատվաստանյութի զանգվածային արտադրություն: Եթե Մոդերնա, Փֆայցեր եւ ԱստրաԶենեկա ընկերությունների պատվաստանյութերը տրվում են երկու, ապա Johnson & Johnson-ի պատվասատանյութը տրվում է մեկ ներարկումով: