Փոխնախագահ Մայք Փենսի քաղաքական դիմագիծը

Փոխնախագահ Մայք Փենսը ԱՄՆ նախագահի հավատարիմ զինակիցներից է, ով մշտապես կանգնած է նախագահ Թրամփի թիկունքին: Նա նաև առաջատար դեր է խաղացել COVID-19- ի դեմ պայքարում

Փոխնախագահի իր թեկնածությունից ի վեր Մայք Փենսը մշտապես հանդես է եկել նախագահ Թրամփի հավատարիմ զինակցի դերում: Փենսը կարևոր դեր է խաղում Թրամփի վարչակազմում՝ հանդես հալով որպես նախագահի խորհդատու, Կոնգրեսի հետ հարաբերությունների հիմնական համակարգող կամ միջազգային հարցերում բանագնաց:

Կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր փոխնախագահ Փենսը գլխավորեց Սպիտակ տան համավարակի դեմ պայքարի հանձնախումբը:

«Մենք կարծում ենք, որ կարող ենք ապահով կերպով վերաբացել դպրոցները: Ռիսկերը երեխաների համար շատ ցածր են», - հայտարարեց օրերս փոխնախագահ Փենսը:

Փոխնախագահները միշտ չէ, որ ունեցել են ակտիվ դեր: Օրինակ փոխնախագահ Լինդոն Ջոնսոնը նախագահ Քենեդիի ստվերում էր: Բայց վերլուծաբանները ասում են, որ վերջին մի քանի վարչակազմերի ընթացքում այս առումով իրավիճակը փոխվել է:

Շատերը փոխնախագահ Դիկ Չեյնին տեսնում էին որպես նախագահ Ջորջ Բուշի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հիմնական շարժիչ ուժ:

«Կարծում եմ ՝ միանգամայն պարզ է, որ Դոնալդ Թրամփը չէր ցանկանա որպես փոխնախագահ իր կողքին տեսնել Դիք Չեյնիին: Նախընտրած փոխնախագահ նա է, ում կարող եք հանձնարարություններ տալ, և Թրամփը հստակ չի ցանկացել որևէ մեկի հետ կիսել իշխանություն»,- ասում է փաստաբան Ռեդ Բրաունելը:

Սակայն ավետարանչական քրիստոնյա Փենսն ընդլայնել է Թրամփի վարկանիշը կրոնական պահպանողական շրջանակներում:

Նա աջակցել է Թրամփի ներգաղթի քաղաքականությունը և պահպանողականների նշանակումները դատարաններում: Նա ավելի կոշտ գիծ է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ, բայց հազվադեպ է իրեն հեռացրել Թրամփի դիրքորոշումից:

Վերլուծաբանները նշում են, որ Փենսը կարևոր դեր է խաղացել դաշնային զորքերի դուրս բերման հարցում՝ Փորթլենդում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Դրան նախորդել էին տեղի պաշտոնյաների հաղորդումները իրավիճակի վատթարացման մասին:

Պարզ չէ, թե ինչ ազդեցություն է ունեցել Փենսը կուլիսների հետևում՝ հաշվի առնելով իր մշտական հավատարմությունը իր ղեկավարին, որի ստվերում նա հայտնվել է հաճախ: Պարզ չէ, նաև, թե ինչպես Փենսը կազդի գալիք ընտրությունների վրա, որոնք վերլուծաբանների մեծ մասի կողմից դիտարկվում են որպես Թրամփի հանրաքվե: