Հյուսթոնում 8 րոպե 46 վայրկյան լռություն են պահպանել՝ հարգելով Ջորջ Ֆլոյդի հիշատակը
Your browser doesn’t support HTML5
Ձեռքերը շղթայված Ջորջ Ֆլոյդը խնդրում է ոստիկանին, ով ծնկով սեղմել էր նրա պարանոցը, հանել ծունկը: Սակայն ոստիկանն իր ծունկը նրա պարանոցի վրա է պահել 8 րոպե 46 վայրկյան, որից մոտ երեք րոպե առաջ 46-ամյա Ֆլոյդն այլեւս չէր շարժվում: Արդյունքում` Ֆլոյդը մահանում է հիվանդանոցում: