Կորոնավիրուսով աշխարհում այսօր կա վարակված 827419 մարդ

Կորոնավիրուսով աշխարհում այսօր կա վարակված 827419 մարդ: Չորեքշաբթի օրվա տվյալներով մահացություններն անցել են 40800-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ղեբրեյեսուսի խոսքերով, մի քանի օրից աշխարհում հիվանդությունը վարակած կլինի մեկ միլիոն մարդու, խլած կլինի մարդկային 50 հազար կյանք: Բոլոր հաշվարկներն ի մի բերելով` նա ասել է, թե հիվանդության տարածումը կրկնապատկվում է մեկ շաբաթվա ընթացքում:

‘’Անցյալ շաբաթների ընթացքում եղել ենք վարակի տարածման երկրաչափական աճի ականատեսներ’’, ասել է նա:

Միացյալ Նահանգները գրանցել է կորոնավիրուսով վարակվածների ամենաբարձր ցուցանիշը`163199 մարդ: Իտալիայում այն խլել է ամենամեծ թվով մարդկային կյանքեր` 1243m0: Աշխարհում կովիդ 19-ին զոհ է գնացել ավելի քան 106000 մարդ:

Սակայն Իտալիայում հոսպիտալացված անձանց թվի աճին զուգահեռ, մահացությունների տոկոսային հարաբերությունը գրանցում է անկում: Սա փորձագետները դրական փաստ են համարում:

Իսպանիայում կովիդ 19-ով չորեքշաբթի օրվա տվյալներով հիվանդ էր 94417 մարդ: Մահացել է 8200 մարդ:

Գերմանիայում վարակակիրների թիվը մեկ օրվա ընթացքում աճել է 5453-ով ու հասել 67366-ի, մահացությունների թիվը 583-ից 732-ի:

Ֆրանսիայում չորեքշաբթի օրը նախորդ օրվա 50000-ի դիմաց գրանցված էր 51477 վարակակիր: Այստեղ մահացել է 3514 մարդ:

Իրանում կովիդ 19 հիվանդությունն ունեցող անձանց թիվն ավելացել է 3000-ով, ինչը նշանակում է, որ Հայաստանի հարեւան երկրում նրանց թիվը հասել է մոտ 48000-ի: Այս երկրում նույնպես փակ են դպրոցները, համալսարանները, մթերայինից բացի բոլոր խանութները, մարզական կենտրոնները, լողավազանները:

Մեծ Բրիտանիան հայտնում է, որ կորոնավիրուսով վարակված անձանց թիվն իր տարածքում չորեքշաբթի օրը հասել է 25154-ի, ինչը նշանակում է 3000-ի աճ միայն մեկ օրվա ընթացքում: Արդեն հինգշաբթի օրվա տվյալներով մահացել է 2921մարդ:

Շարունակում է աշխարհում անկում ապրել տնտեսությունը: ԱՄՆ-ում միայն մեկ շաբաթվա կտրվածքով գործազրկության նպաստի համար ներկայացված դիմումների թիվը գրանցել է ռեկորդ` 6 միլիոն 600 հազար: