Իսրայելի գլխավոր դատախազ Ավիչաի Մանդելբլիթն ասում է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է մնալ կառավարության ղեկին անգամ անցած շաբաթ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործի պարագայում, որի հիմքում է ընկած կոռուպցիոն սկանդալը:
Նեթանյահուն ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած ընդդիմադիր ուժերի կողմից շարունակվող ճնշմանը:
Նա մեղադրվում է հարյուր հազարավոր դոլարների չափով կանխիկ գումար ու ընծաներ ստանալու մեջ, ի պատասխան որի վարչապետը, մեղադրանքի համաձայն, ապահովել է իր մերձավորների համար մամուլի համապատասխան լուսաբանում:
Այս զարգացումներն առաջ եկան այն ժամանակ, երբ Իսրայելը կանգնած է այս տարվա ընթացքում արդեն երրորդ հնարավոր ընտրությունների անցկացման նախաշեմին:
Ոչ Նեթանյահուն, ոչ էլ նրա քաղաքական հակառակորդ Բենի Գաթսը չեն կարողացել ստեղծել կառավարական կոալիցիա երկու ընտրությունների արդյունքում:
Գանթսը բացառել է որևէ կոալիցիոն համագործակցություն Նեթանյահուի հետ: