Փորձում են պարզել, թե ինչու 16 տարեկան տղան սպանեց իր երկու հասակակիցներին

Կալիֆորնիայի հետաքննիչները դեռեւս փորձում են պարզել 16 ամյա տղայի կողմից դպրոցում մի քանի անձանց եւ ինքն իրեն իր ծննդյան օրը կրակելու պատճառները: Նրա արձակած կրակից Սանտա Կլարիտա քաղաքի Սոգըսի ավագ դպրոցում զոհվել է 16 ամյա մի աղջիկ ու 14 տարեկան մի տղա: Հրազենային հարձակման արդյունքում տուժած վեց անձանց տեղափոխել են հիվանդանոց, որոնցից մեկը, ըստ ոստիկանության, հարձակումն իրականացնող տղան է եղել: Հարձակման վերջում նա կրակել է ինքն իր գլխին: Նրա վիճակը շատ ծանր է: Մյուս երեք վիրավորները 14 ու 15 տարեկան աշակերտներ են: Տուժածների հետ հրազենային հարձակումն իրականացրած տղան նախկինում որեւէ առնչություն չի ունեցել:

Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարում է, թե տղան գործել է միայնակ ու չի եղել որեւէ գաղափարախոսության ազդեցության ներքո: Նրան նկարագրում են որպես խելացի մարդ: Վերջինս, ըստ նրա ընկերների, շատ է տառապել երկու տարի առաջ հոր մահից հետո:

Ոստիկանությունն, ի շարս հետաքննության ընթացքում ուսումնասիրվող այլ հարցերի, փորձում է պարզել, թե արդյոք հարձակմանը նախորդած օրերի ընթացքում կասկածյալն այդ մասին չի հայտնել ինստագրամի իր էջում:
Շուտով հետախուզություն է անցկացվելու կասկածյալի տանը: Ոսիտկանությունը հայտնում է, որ հարձակման պատճառները գտնելու համար կարող է շատ երկար ժամանակ պահանջվել: