Իրանը երկու ամիս տվեց ԵՄ-ին

Չորեքշաբթի օրը Իրանը հանդես է եկել նոր սպառնալիքով՝ կապված 2015 թվականի միջուկային համաձայնագրի հետ: Իրանի նախագահ Հասան Ռուհանին եվրոպական տերություններին տրամադրել է ևս երկու ամիս՝ 2015 թվականի միջուկային պայմանագիրը փրկելու համար:

Իրանի նախագահը սպառնացել է, որ Թեհրանը կդիմի պայմանագրին հակասող քայլերի, եթե ԵՄ-ը համապատասխան միջոցներ չձեռնարկի՝ մեղմացնելու ամերիկյան պատժամիջոցների բացասական հետևանքները:

Երկրի նախագահ Հասան Ռուհանին եվրոպական տերություններին ևս երկու ամիս է տվել ՝ 2015 թվականի պայմանագրիրը պահպանելու համար՝ սպառնալով, որ հակառակ պարագայում Թեհրանը, խախտելով պայմանագրի դրույթները, կդիմի քայլերի։

«Այս երրորդ քայլը հավանաբար չի լինի շատ դրամատիկ, սակայն այն շատ կարևոր է: Նրա հետևանքները կլինեն առավել հզոր»,- ասել է նախագահը:

Իրանի նախագահի հայտարարությունը հնչում այն ժամանակ, երբ Ֆրանսիան առաջարկում է Թեհրանին տրամադրել 15 միլիարդ դոլարի վարկային գիծ մինչև այս տարվա վերջը: Իրանը ողջունել է Ֆրանսիայի առաջարկը:

Այս առաջարկության պայմանն այն է, որ Իրանը պետք է ամբողջապես պահպանի պայմանագրի դրույթները:

Ռուհանին նշել է, որ եվրոպական տերությունների հետ բանակցություններն առաջ են շարժվում:

Իրանը պարտավոր է դադարեցնել իր միջուկային ծրագիրը պատժամիջոցների վերացման դիմաց: Ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո Իրանը ձեռնամուխ եղավ պայմանագրի դրույթների խախտումներին:

Այժմ Թեհրանը սպառնում է եվրոպական տերություններին պայմանագրի խախտմամբ, եթե վերջիններս միջոցներ չձեռնարկեն ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու համար: Պատժամիջոցները ազդել են նաև երկրի նավթի վաճառքի վրա, ինչը նվազել է 80 տոկոսով: