Ճապոնիայի Նագասակի քաղաքում նշվում է ատոմային ռմբակոծության 74-րդ տարելիցը: Երկրի վարչապետ Շինզո Աբեն կոչ է անում ստեղծել «աշխարհն առանց միջուկային զենքի» միջավայր:
Ռմբակոծությունը վերապրածները, նրանց հարազատներն ու միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին առավոտյան 11: 02 գրանցված ռմբակոծության զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ Նագասակի քաղաքը Երկրորդ աշխարհամարտի օրերին ԱՄՆ կողմից միջուկային հարձակման ենթարկված երկրորդ քաղաքն է Հերոսիմայից հետո: Հարձակումը տեղի է ունեցել 1945 թվականի օգոստոսի 9-ին, որի արդյուքում զոհվել է 70 հազար մարդ: Երեք օր դրանից առաջ Հերոսիմայում միջուկային ռումբը սպանել էր 140 հազար մարդ:
Վարչապետ Աբեն ընդգծել է, որ Հերոսիամայի ու Նագասակիի ողբերգությունները երբեք չպետք է կրկնվեն: