Թրամփը կարեւորում է Ճապոնիային 105 կործանիչների վաճառքը

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավարտեց Ճապոնիա կատարած քառօրյա այցը, որի ընթացքում կողմերն ընդգծել են ռազմական բնագավառում համագործակցությանը զարկ տալու կարեւորությունը, երբ արագ մեծանում են Չինաստանի ռազմական կարողությունները:

Երկու երկրների առաջնորդներն անվանապես չեն նշել Չինաստանը, սակայն Խաղաղ օվկիանոսում Պեկինի ռազմական ներկայության աճի նկատմամբ կողմերի մտահոգությունն ակնհայտ է:
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն երեքշաբթի օրն առավոտյան Թրամփին ընդունել է JS Kaga ուղղաթռային ավիակրի տախտակամածին, որը շուտով որոշ փոփոխություններից հետո իր վրա է կրելու ամերիկյան արտադրության F-35 մակնիշի գերձայնային ռազմաօդանավեր:

Թրամփն ամերիկյան USS Wasp ռազմանավի վրա ավելի ուշ ողջունել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի անդամներին, ու նշել, որ յուրաքանչյուրը 100 միլիոն դոլար արժեցող շուրջ 105 ռազմաօդանավերը կօգնեն իրենց երկրներին ‘’պաշտպանվել տարածաշրջանի մի շարք սպառնալիքներից’’: