Ամերիկյան ռազմանավերը ռազմական վարժություններ են անցկացրել Արաբական ծովում

Your browser doesn’t support HTML5

Ամերիկյան ռազմանավերն Արաբական ծովում մայիսի 17-ին ու 18-ին անցկացրել են համատեղ ռազմախաղեր: ‘’Աբրահամ Լինքոլն’’ ավիակրի հարձակողական ուժերը ‘’Քիըրսարջ’’ երկկենցաղ ուժերի հետ միասին իրականացրել են համատեղ մի շարք վարժանքներ, որոնց նպատակը ռազմական մարտավարությունը մի քանի ուղղություններով զարգացնելն է եղել:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն այս ռազմանավերն ուղարկեց Մերձավոր Արեւելք, ինչպես Վաշինգտոնն է հայտարարում, այս տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերին Իրանից սպառնացող վտանգը կանխելու համար:

Թեհրանն այս քայլը համարում է ‘’հոգեբանական պատերազմ’’ եւ ‘’քաղաքական խաղ’’:

Չնայած Իրանի դեմ պատերազմ սկսելու հնարավորությունը հերքելու Թրամփի նախկին հայտարարություններին, ԱՄՆ-ի նախագահը կիրակի օրը թվիթերյան իր էջում գրել է. ‘’Եթե Իրանն ուզում է կռվել, ապա այդ կռիվը պաշտոնապես կազդարարի Իրանի վերջը’’:

Իրանի արտգործնախարար Մուհամադ Զարիֆը խորհուրդ է տվել Թրամփին նայել Իրանի հազարամյա պատմությանը: ‘’Իրանցիները մի քանի հազարամյակ են դիմագրավել ագրեսորներին: Փորձե՛ք հարգել: Դա կօգնի’’, ասել է Զարիֆը: