Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում մասնակցում է Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: