Սպիտակ տունը արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփի և թայվանցի գործարար Թերի Գոուի հանդիպման վերաբերյալ մտահոգություններին՝ ընդգծելով, որ հանդիպմանը չի քննարկվել Գոուի նախընտրական քարոզարշավը Թայվանում: Հիշեցնենք, որ վերջինս նախատեսում է առաջ քաշել իր թեկնածությունը 2020 թ. նախագահական ընտրություններին Թայվանում:
Թայվանցի գործարարը սակայն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է գրառում հանդիպման մասին՝ նշելով, որ տեղեկացրել է նախագահ Թրամփին իր առաջադրման մասին, որին, ըստ գործարարի, Թրամփն արձագանքել է ՝ անդրադառնալով նախագահի պաշտոնը զբաղեցնելու դժվարություններին:
Գոուին հավակնում է առաջնորդել ընդդիմությունը հաջորդ տարվա ընտրությունների ժամանակ:
Նրա կուսակցությունն ավելի մոտ է կանգնած Պեկինին, քան իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունն ու գործող նախագահ Ցաի Ինգ Վենը: