Նյու Յորքում հանձնվեցին Պուլիցերյան մրցանակները

Դոնալդ Թրամփի հարկային խարդախությունները, Պորտլենդի դպրոցում կրակոցները եւ Մյանմարի ռոհինգիացի մահմեդականների հետապնդումներն այն թեմաների շարքում էին, որոնց վերաբերյալ նյութերն այս տարի արժանացել են Պուլիտցերյան մրցանակի:

Երկուշաբթի օրը Նյու Յորքում հանձնվել են ամենահեղինակավոր լրագրողական` Պուլիտցերյան մրցանակը:

Արարողությունը տեղի է ունեցել Կոլումբիայի համալսարանում: Մրցանակներ ստացան Դոնալդ Թրամփի հետ կապված երկու հետաքննությունները: New York Times-ին է հանձնվել «վարպետության համար» մրցանակը. թերթում տպագրված՝ նախագահական ընտանիքի հարկերից խուսափելու հետաքննության մասին հոդվածի համար։ The Wall Street Journal- ը հաղթել է «Ազգային թեմա լուսաբանելու համար» անվանակարգում. The Wall Street Journal-ի լրագրողները գրել են, թե ինչպես էր ապագա նախագահը ընտրությունների ժամանակ վճարում կանանց, որպեսզի նրանք չպատմեն իր հետ ունեցած սիրավեպերի մասին:

«Հետաքննություն» անվանակարգում հիմնական մրցանակը հանձնվեց Reuters- ին` Մյանմայում Ռոհինգիայի մահմեդականների հետապնդման հետ կապված նյութերի համար: Գործակալության թղթակիցներ Վա Լոնը եւ Քյա Սո Օն ավելի ուշ ձերբակալվեցին: Իշխանությունները նրանց մեղադրել էր պետական գաղտնիքների բացահայտման մեջ եւ ազատազրկման ենթարկել 7 տարով:

Պուլիցերյան մրցանակի կազմակերպիչները ընդգծեցին լրագրողների խիզախությունը:

«Հուսով եմ, որ դա կոգեշնչի լրագրողներին շարունակել իրենց աշխատանքը: Ձեր լրագրողները ցուցաբերեցին բացառիկ խիզախություն եւ հայտնվեցին սարսափելի հանգամանքներում: Ձեր աշխատանքը աներեւակայելի արժեք է ժողովրդավարության եւ աշխարհի համար»,- հայտարարել է Պուլիցերյան մրցանակի կոմիտեի ղեկավար Դանա Քենեդին:

Իսկ «Հանրությանը ծառայություն մատուցելու համար» անվանակարգում մրցանակը հանձնվեց Հարավային Ֆլորիդայի Sun Sentinel-ին ` 2018 թ. փետրվարի 18-ին Ֆլորիդայի Փարկլենդի ուսումնական հաստատությունում տեղի ունեցած կրակոցների ժամանակ, որի արդյունքում զոհել է 17 մարդ, « դպրոցների աշխատակիցների եւ իրավապահների սխալների բացահայտման» մասին նյութի համար: