Անկախ փորձագիտական խումբը կվերահսկի, թե ինչպես են ԱՄՆ-ի վերահսկիչ մարմինները ստուգում եւ երաշխավորում ինքնաթիռների անվտանգությունը Բոինգ 737 MAX 2 ինքնաթիռների վթարներից հետո։
ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն մարմինը նշում է, որ այն երբեք թույլ չի տվել ընկերություններին ինքնուրույն գնահատել եւ հաստատել ինքնաթիռների ապահովության գործոնը:
Այս զարգացումներին նախորդել էին հոկտեմբերին Ինդոնեզիայում ու մոտ երկու շաբաթ առաջ Եթովպիական ավիաուղիների Boeing 737-MAX8 ինքնաթիռների կործանումները: Զոհերի թիվը կազմել է 346 մարդ:
Հետաքննող մարմինները կասկածում են, որ ինքնաթիռի մանևրելու համար պատասխանատու համակարգը ունեցել է թերություններ, որի արդյունքում էլ ինքնաթիռները վթարի է ենթարկվել:
Բոինգ ընկերությունն արդեն աշխատանքներ է տանում իր ծրագրում թերությունները շտկելու ուղղությամբ:
Բոինգ ընկերության MAX 8 տեսակի ինքնաթիռի գործարկման վրա գլոբալ արգելք է սահմանվել մինչև հետաքննության ավարտը: