Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի դերակատարությունն Արցախի զարգացման գործում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին են հայտնել Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղում իրականացվող տարբեր ծրագրերի առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի դերակատարությունն Արցախի զարգացման գործում՝ երախտագիտություն հայտնելով արհեստավարժ աշխատանքի եւ նվիրվածության համար: