Հռոմի Պապ. Անհրաժեշտ են հստակ քայլեր ընդդեմ սեռական ոտնձգության

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի գլխավորությամբ Վատիկանում անցավ համաժողով նվիրված երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության դեմ պայքարի

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բացեց միջոցառումը՝ նշելով, որ եկեղեցին պետք է հստակ քայլեր ձեռնարկի մանկապիղծների դեմ:

«Մարդկությունը նայում է և սպասում ոչ միայն սովորական դատապարտման, այլև հստակ և արդյունավետ միջոցների»,- հայտարարել է Հռոմի Պապը:

Մի քանի օր առաջ Վատիկանը հայտարարել էր, որ ամերիկյան կարդինալ Թեոդոր Մաքքարիկը հեռացվել է կաթոլիկ եկեղեցու հոգևոր պաշտոնից: Վերջինիս նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել սեռական ոտնձգության մեջ։

Վերջին շրջանում մի շարք սեռական ոտնձգության հետ կապված սկանդալներ ցնցել են ողջ աշխարհը: