Ռուսաստանում մեղադրանք է ներկայացվել ամերիկացի ձեռնարկատիրոջը

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանի դատախազները հինգշաբթի օրը պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել ամերիկացի ձեռնարկատեր Մայքըլ Քելվիին, ում ոստիկանությունը ձերբակալել էր փետրվարի 15-ին։ Baring Vostok ներդրումային ընկերության հիմնադիրը մեղադրվում է խարդախությունների մեջ։ Մոսկվայի մարզային դատարանի խոսնակն ասել է, թե կասկածներ կան, որ Քելվին ու նրա ընկերության գործակալները հափշտակել են մոտ 38 միլիոն դոլար։ Ասենք, որ մեղադրանքները ծագել են Ռուսաստանի Վաստոչնի բանկի հետ Baring Vostok-ի երկար ժամանակ առաջ սկսված իրավական հակասությունների արդյունքում։

Քելվիի փաստաբան Դմիտրի Սավոչկինն ասում է, թե հավատացած է, որ իր պաշտպանյալը կարդարացվի։
՝՝Իմ պաշտպանյալը բացարձակապես վստահ է իր անմեղության մեջ, եւ հավատում է, որ գործը կփակվի, երբ բոլոր փաստերը ի դերեւ հանվեն՛՛, ասել է Սավոչկինը։

Սակայն դատապարտվելու դեպքում նրան սպառնում է մինչեւ 1Օ տարի ազատազրկում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը մի քանի անգամ է հանդիպումներ ունեցել Քելվիի հետ, ասել է, թե նախապես չի իմացել նրան ձերբակալելու մասին եւ որ ինքը որեւէ ուղիղ ազդեցություն չունի Ռուսաստանի դատարանների կողմից վճիռներ կայացնելու վրա։