Դաեշի վերջին օղակն ավելի է սեղմվում Սիրիայի արեւելքում

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող զինված ուժերը մոտենում են Սիրիայի արեւելյան հատվածում Դաեշ ծայրահեղական խմբավորման դիրքերին։ Ինչպես հաղորդում է Սիրիայի ժողովրդավարական ուժեր քրդական խմբավորման մամուլի ծառայությունը, Դեր էր Զորի գավառում գտնվող Բաղուզ քաղաքի մոտ իրենց ուժերը շարունակում են առաջ ընթանալ՝ վերագրավելով նոր տարածքներ։ Կազմակերպության խոսնակ Մուսթաֆա Բալին ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե այսպես կոչված ՝՝Իսլամական պետություն՛՛ կամ Դաեշ ծայրահեղական խմբավորումը քաղաքացիական անձանց օգտագործում է որպես մարդկային վահան՝ թույլ չտալու համար, որ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերը մուտք գործեն քաղաք։

Դաեշի դեմ պայքարող ուժերի հրամանատարները կարծում են, թե ծայրահեղականներն ամենայն հավանականությամբ հույսը դրել են իրենց կողմից հանկարծակի հարձակումների վրա։ a