Սիրիայի Մանբիջ քաղաքի կենտրոնում արձանագրվեց պայթյուն: Դաեշ-ը իր վրա վերցրեց պայթյունի պատասխանատվությունը:
Գլխավոր թիրախ էին հանդիսանում ամերիկյան զինվորականներ ու տեղի սիրիացի զինյալներ, ովքեր այնտեղ անցկացնում էին հանդիպում:
Սա Սիրիայում Դաեշ-ի դեմ պայքարի ընթացքում ամենամեծաթիվ զոհեր գրանցած հարձակումն էր ամերիկացի զինծառայողների շրջանում:
Պենտագոնը ցավակցություն է հայտենլ զոհվածների ընտանիքներին:
«Մեր պայքարը ահաբեկչության դեմ շարունակվում է, մենք մնում ենք հաստատակամ»,- ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փեթ Շանահանը:
Չորեքաշբթի օրը ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Սիրիային առնչվող իր ելույթում չանդրադարձավ հարձակմանը՝ նշելով, որ ամերիկյան զորքերին փոխարինելու կգան Սիրիայում ԱՄՆ դաշնակիցները:
«Մեր զորքերը վերադառնում են տուն: Խալիֆաթը ջախջախված է, իսկ Դաեշ-ը պարտված»,- հայտարարել է Մայք Փենսը:
Սակայն քննադատները գտնում են, որ ԱՄՆ-ի հակասական հայտարարությունները թուլացնում են ամերիկյան հակաահաբեկչական պայքարը: Սենատոր Լինդսի Գրոհանը հայտարարել է, որ նախագահ Թրամփի հայտարարությունը զորքերի դուրս բերման մասին ոգևորել է ահաբեկիչներին և տարակուսանք առաջացրել ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում: Նա հույս ունի, որ նախագահը կրկին կանդրադառնա այս հարցին:
Վերջին հարձակումն էլ ավելի հակասական է դարձնում ամերիկյան զորքերի դուրս բերման հավանականությունը: Այս առումով իրավիճակն այս պահին մնում է անորոշ: