Փլուզված շենքի փլատակներից 11 ամսական տղա է ազատվել

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանի փրկարարները Մագնիտոգորսկ քաղաքում փլուզված շենքի փլատակներից 11 ամսական մի երեխա են փրկել։ Շենքը փլուզվել էր երկուշաբթի օրը՝ հավանաբար գազի պայթյունից։

Փլատակներից դուրս բերված տղան ստացել է ցրտահարություն, երբ դրսում օդի ջերմաստիճանը զրոյից ցածր է 17 աստիճանով։ Տղան ստացել է նաեւ գլխի վնասվածք ու ոտքի կոտրվածք։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ՝՝շատ ծանր՛՛։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ պայթյունից ողջ է մնացել նաեւ տղայի մայրը։

Փլատակների տակից փրկարարներին մինչ այժմ հաջողվել է դուրս բերել 8 մարմին։ 36 մարդ դեռեւս դեռեւս չի հայտնաբերվել։ Եվ մեծ է հավանականությունը, որ զոհերի թիվն աճի։