Նիկոլ Փաշինյանի ու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում

Pashinyan Zass

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի նախատեսվում: Եթե մինչև հիմա հանդիպում տեղի չիունեցել, ապա նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասաց նա:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսինախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ կոնսենսուսով կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրաթեկնածությանը համաձայնել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանինախագահները: Զասն այցելել է այդ երկրներ և հանդիպել նախագահների հետ:

«Հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում, արդյունավետ ու օգտակար ինձ համար»,- ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը: Նա հայտնել է, որ հանդիպումներիժամանակ ՀԱՊԿ երկրների առաջնորդները խոսել են տարածաշրջանում իրադրության ուկազմակերպության գործունեության իրենց գնահատականների մասին: «Կարծում եմ՝ մնացածօրերի ընթացքում կամ գալիք տարվա առաջին օրերին բոլոր իրավական գործընթացներըկիրականացվեն և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում»,- նշել է Զասը: Հարցին, թե արդյոքծրագրվում է հանդիպում Հայաստանի ղեկավարության հետ՝ նա պատասխանել է. «Պատրաստեմ Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմար ժամանակ մեկնել այնտեղ ուհանդիպել նրա, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ, քննարկել այնհնարավոր հարցերը կամ խնդիրները, որոնք տեսնում են կառույցի գործունեության մեջ, ևհետագայում աշխատել այդ հարցերի շուրջ»: