Կոնգրեսականները պահանջում են սահմանային պաշտպանության գործակալության ղեկավարի հրաժարականը

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի օրենսդիրների պատվիրակությունը, որը եղել է այն մի քանի վայրերում, որտեղ գվատեմալացի 7-ամյա աղջիկը մինչեւ մահանալը եղել է դաշնային կառավարությանը ենթակա խնամքի կետերում, պահանջում է ԱՄՆ-ի սահմանային պաշտպանության գործակալության ղեկավարի հրաժարականը։

Ըստ իշխանությունների հայտնած տվյալների, Ջաքելին Քաալ Մաքուինը մահացել է երկու օր անց այն բանից հետո, երբ հոր ու 161 այլ միգրանտների հետ Նյու Մեքսիկո նահանգի անապատային մի հատվածում այս ամսվա սկսզբին ձերբակալվել էին սահմանապահ ուժերի կողմից։

Պատվիրակության անդամներից մի կոնգրեսական ասում է, թե այն հաստատությունը, որտեղ պահվել է աղջնակը, տիրում են անմարդկային պայմաններ եւ կոչ է անում սկսել անկախ հետաքննություն՝ պարզելու նրա մահվան հանգամանքները եւ ճշտելու համար, արդյոք հնարավոր էր կանխել նրա մահը, թե ոչ։

Պատվիրակության անդամները նաեւ հայտարարում են, որ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները ՝՝հեռու են իրականությունից՛՛ եւ որ դրա փոխարեն անհրաժեշտ են լավ սարքավորումներ, աշխատանքի ճիշտ կազմակերպում եւ մարզումներ։

Սահմանային պատի կառուցումը ֆինանսավորելու Թրամփի առաջարկի շուրջ են Սպիտակ տունն ու Կոնգրեսը հայտնվել լուրջ տարաձայնությունների մեջ, եւ եթե մոտ օրերս համաձայնություն չկայացվի բյուջեի հարցում, պետական հաստատությունները կարող են ժամանակավորապես փակվել։