Թուրքիայում երկաթուղային աղետի արդյունքում առնվազն 9 մարդ է զոհվել

Your browser doesn’t support HTML5

Թուրքիայում տեղի ունեցած երկաթուղային աղետի հետեւանքով առնվազն 9 մարդ է զոհվել։ Անկարայից դեպի Քոնիայի գավառ ուղեւորվող արագընթաց մարդատար գնացքը երկրի մայրաքաղաքից ոչ հեռու մի հատվածում բախվել է մեկ այլ մարդատարի։ 4Օ անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է չափազանց ծանր։

Դեռեւս ճշտված չէ, թե ինչ արագությամբ է շարժվել գնացքը, երբ բախումը տեղի է ունեցել Անկարայից 8 կմ հեռավորության վրա գտնվող Մարսանդիզի կայարանում, որտեղ արագընթաց գնացքը չունի կանգառ։ Ինը զոհերից 3-ը երկու շարժակազմերի վարորդներն են։

Վթարի ժամանակ գնացքներում եղել է 2Օ6 ուղեւոր։

Սկսվել է հետաքննություն։

Դեպի Ստամբուլ շարժվող գնացքում հուլիս ամսին տեղի ունեցած երկաթուղային մեկ այլ աղետի արդյունքում զոհվել էր 24 մարդ։