Ռուս-ուկրաինական նոր հակամարտությունը՝ պատերազմի ուղու վրա

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանն Ուկրաինային է մեղադրում ջրային իր տարածքն անօրինական կերպով խախտելու մեջ։ Մոսկվան հայտարարում է, թե ուկրաինական նավերի նավաստիներն անտեսել են իր սահմանապահ ուժերի նախազգուշացումները, եւ պետք է կրեն երկու ամսվա ազատազրկման պատիժ։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին սա շատ է զայրացրել, որը Եվրոպական երկրների մի շարք ղեկավարների հետ միասին պահանջում է հավելյալ պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթը մեկ անգամ եւս շեշտել է, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ ավելացրել, որ պետքարտուղար Մայք Փոմփեոն եկող շաբաթ մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որտեղ քննարկումների մեծ առարկա է դառնալու Ուկրաինան։

Մոսկվային են դատապարտում արտաքին քաղաքականության հարցերով բազմաթիվ փորձագետներ։

Նրանցից Յան Սուրոտչակի խոսքերով, Ռուսաստանն ուկրաինացի նավաստիներին պահում է որպես պատանդներ, ինչը անընդունելի է ժամանակակից զարգացած պետությունների համար։
՝՝Մոսկվան Ուկրաինան ապակայունացնելու ջանքեր է գործադրում անցած 5 տարիների ընթացքում՛՛, ասում է Սուրոտչակը։


Այլ փորձագետներ նախազգուշացնում են, որ լարվածությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից։
՝՝Ժառանգություն՛՛ հիմնադրամից Լյուք Քոֆեյի խոսքերով, եթե Պորոշենկոն վստահ լինի, որ ընտրություններից առաջ Ռուսաստանի պատասխան տալը կարող է բարձրացնել իր վարկանիշը, դա կարող է տանել դեպի ավելի լայնածավալ պատերազմի։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կեցվածքին, նա կոչ է անում նախագահ Թրամփին հանդես գալ ավելի ուժեղ ուղերձով։